ՀամայնքՆոր Ջուղա

Տեղի ունեցաւ Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների Նոր Ջուղայի թեկնածուների շտաբի բացումը. Թեկնածուները հանդիպեցին միութենականներին եւ կրթական ասպարէզում գործիչներին

Հինգշաբթի՝ մայիսի 15-ի երեկոյեան, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի ընտրատարածքի թեկնածուների եւ համայնքի ժողովրդի, պաշտօնապէս բացւած յայտարարւեց պատկան շտաբը, որի վայրը նկատի է առնւել շրջանի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահը: Սոյն շտաբի յանձնախումբը նշանակւել եւ հովանաւորւում է Հայ Դատի յանձնախմբի կողմից:

Բացման ծրագրում՝ սկզբում արտայայտւեց երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ով մատնանշելով ազգային կառոյցում Պատգամաւորական ժողովի առանցքային դերն ու կարեւորութիւնը՝ խրախուսեց ներկաներին խուռներամ շարքերով մասնակցել առաջիկայ ընտրութիւններին:

Այնուհետեւ թեկնածուներից  Նոէլ Մինասեանը, Զարենուշ Աղուրեանն ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանը ներկաների հետ կիսւեցին իրենց խօսքերով եւ ունկնդրեցին նրանց մտահոգութիւններն ու տեսակէտները:

Միւս օրը, ուրբաթ՝ մայիսի 16-ի երեկոյեան, թեկնածուները շտաբում հանդիպեցին համայնքի միութիւնների վարչութիւնների ու անդամների, ինչպէս նաեւ հայոց ազգ. դպրոցների անձնակազմերի ու ծնողական խորհուրդների անդամների հետ: Այս հանդիպումը նոյնպէս վարեց Մանիա Ղուկասեանը, իսկ թեկնածուներ՝ Աշոտ Դաւթեանը, Սքարլետ Հայրապետեանը եւ Անդրէ Քալանթար Օհանեանը հանդէս եկան իրենց մտքերով ու տեսակէտնեով: Շարունակութեան մէջ ներկաներն առիթ ունեցան հարցումներ ուղղել թեկնածուներին եւ արտայայտել իենց առաջարկներն ու մտահոգութիւնները:

Նշելի է, որ թեմի 18-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները կայանալու են ուրբաթ՝ մայիսի 23-ին եւ Նոր Ջուղայի 14 թեկնածուներից 12-ը ստանալու են մանդատ այս ժողովին մաս կազմելու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button