ՄիջազգայինՔաղաքական
Հիւսիսային Կորէայի առաջնորդը ռազմաօդային ուժերին հրամայել է ակտիւացնել երկրի ռազմական պատրաստութիւնը

«ԱԼԻՔ» – Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընը դիտել է երկրի ռազմաօդային ուժերի վարժանքները եւ ընդգծել ռազմական պատրաստւածութեան ուժեղացման անհրաժեշտութիւնը, հաղորդում է Կորէայի կենտրոնական լրատւական գործակալութիւնը:
Կիմ Չէն Ընը, որը հինգշաբթի ստուգել է Հիւսիսային Կորէայի 1-ին օդադեսանտային դիւիզիայի օդային պաշտպանութեան մարտական գործողութիւնները եւ օդային հարւածների վարժանքները, կոչ է արել «զինւած ուժերի բոլոր ստորաբաժանումներին առաջընթաց գրանցելու պատերազմին նախապատրաստւելու համար»։
Հիւսիսային Կորէայի պետական հեռուստատեսութեամբ ցուցադրւած զօրավարժութիւնների կադրերում երեւում է, թէ ինչպէս է MIG-29 ինքնաթիռն արձակում հրթիռ, որը, ըստ երեւոյթին, Ռուսաստանի մշակած միջին եւ մեծ հեռահարութեան «օդ-օդ» հրթիռի հիւսիսկորէական տարբերակն է: