ԹեհրանՀամայնք

Արեան շաքարի անվճար քննութիւն «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանում

Շաքարախտը աշխարհում ամենատարածւած նիւթափոխանակութեան խանգարումներից մէկն է, որն ազդում է միլիոնաւոր մարդկանց վրայ:

Կիրակի, մայիսի 11-ին, «Ա. Աւետիսեան» բուժարանը, իր հասարակական առաքելութեան համաձայն, թաղամասի բնակչութեանը յայտարարւած ծրագրով, կազմակերպեց արեան շաքարի անվճար ստուգում, որպէսզի բուժարանի բուժանձնակազմը օգնի ախտորոշել եւ բուժել առաջին ու երկրորդ կարգի շաքարախտը եւ նախադիաբետը:

Նշելի է, որ բուժարանում պարբերաբար կատարւում է արեան շաքարի զննում, գլխաւորութեամբ սննդաբան մասնագէտ՝ Անահիտ Գրիգորեանի, որն ընդառաջւել է քաղաքացիների եւ թաղի բնակչութեան կողմից։

«Ա. ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԱԶԳ. ԲՈՒԺԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄԻՆ

Related Articles

Back to top button