ԹեհրանՀամայնքՀայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է

«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Եւ սխալւում է Նիկոլ Փաշինեանը, երբ ասում է, թէ Արցախը հայկական հող չէ»: Այս մասին «Հայլուրի» փոխանցմամբ՝ ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Սեպուհ արք․ Սարգսեանը։

«Հայաստանի իշխանութիւնները սխալ ուղու վրայ են Հայ Առաքելական եկեղեցու հետ յարաբերութիւններում: Հայաստանի իշխանութիւնների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտօնանկ անելու ձգտումը վտանգաւոր եը ապակառուցողական միտում է։ Հայ Առաքելական եկեղեցին ունի շուրջ 1700 տարւայ պատմութիւն, եւ նման քաղաքականութիւն նրա նկատմամբ անթուլատրելի է։ Եկեղեցին անկախ կառոյց է»,- ասել է Սրբազան հայրը:

Նա յաւելել է՝ ակնկալում են, որ Հայաստանի իշխանութիւնները կը սկսեն երկխօսութիւն Եկեղեցու հետ. «Նրանց վարքագիծը բացասաբար է ազդում սփիւռքի վրայ։ Մինչ օրս Հայաստանի ղեկավարութեան կողմից բարի կամքի որեւէ դրսեւորում չենք տեսել»,- նշել է Սրբազանը։

aparaj.am

Related Articles

Back to top button