ԹեհրանՀամայնք

Արփի Ալեքսանդրի յիշատակին

Մահւան 40-օրեակի առթիւ

Իրանահայ բանաստեղծուհի Արփի Ալեքսանդրը ծնւել է Նոր Ջուղայում տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է Աբադանի հայոց «Ադաբ» դպրոցում:

Սկսել է գրել պատանեկան տարիքից եւ շարունակել մինչ իր վերջին օրերը: Նա գրում էր բաւականին համարձակ եղանակով, առանց երկարապատումների նրա բանաստեղծութիւնները ընդհանուր առմամբ սկզբից մինչեւ վերջ նրա չափածոյ ստեղծագործութիւնները դրսեւորւել են հայկական դասական ոճով խտացւած ծաւալով կարճ եւ բովանդակութեամբ կարճ ու պարզ լեզւով, միշտ հաւատարիմ մնալով դասական ոճին, իւրաքանչիւր գրւածքը ընթերցելիս կարողանում ես ստանալ գրողի վերջնական միտք-բանին ինքը իրեն հարազատ զգալով նրա գեղարւեստական պարզ ու հաճելի ոճին՝ որով նա կարողանում էր կարճ ու հասկանալի լեզւով ընթերցողին փոխանցել իր ստեղծագործութեան վերջնական նպատակը, խուսափելով անտեղի յաւելեալ բառերի կուտակումներից:

Նա անդամակցելով Իրանի Գրողների միութեան վարչութեանը աւելի քան չորս շրջան զբաղեցրել է վարչութեան անդամի հանգամանքը, մտերմիկ շփում ստեղծելով իրեն շրջապատող գրասէրների եւ բանաստեղծական մօտեցումներ ունեցող երիտասարդների հետ:

Դպրոցական շրջանի տարիների ընթացքում փորձել է սովորել ֆրանսերէն եւ անգլերէն ստանալով ժամանակի համապատասխան վկայական:

Իր ստեղծագործութիւնները տպագրւել եւ հանրութեանն է ներկայացւել թերթերի միջոցով:

Նա սերտ յարաբերութիւն է ունեցել տեղիս «ԱԼԻՔ» օրաթեթի եւ «Նոր Դար» ամսագրի հետ երկար տարիներ աշխատակցելով նրանց հետ իր դրսեւորած գրական, գեղարւեստական չափածոյ բանաստեղծութիւններով:

Գնահատելի է նրա թողած գեղարւեստական վաստակը սփիւռքեան տարածքում հայապահպանման եւ ազգային հայկական դիմագիծը պահպանելու ու զարգացնելու նկատառումով:

Գնացի այցելութեան նա բարձր տրամադրութեան մէջ էր եւ ինձ ցոյց տւեց մի քանի հարիւր էջերից բաղկացած գիրք որը տպագրւած էր Հայաստանում: Բովանդակութիւնը այնքան որ յիշում եմ ըստ երեւոյթին, Հայաստանի եւ արտասահմանի հայ կանանց գեղարւեստական ստեղծագործութիւններ էին, աւելի շատ մի տեսակ ստեղծագործութիւնների հանրագիտարան էր այդ գրքում տպագրւած էին Արփի Ալեքսանդրի երկու ստեղծագործութիւններ նրա նկարով, ասում էր. «Տես Թորգոմ ես նւաճել եմ այն բարձրունքը որ ձգտում էի հասնել «ես նւաճել եմ բանաստեղծութեանս բարձունքները, որ ձգտում էի շատ ուրախ եմ» սրտանց շնորհաւորեցի նրան, նրա բացառիկ յաջողութեան համար:

ԻԳՄ-ի վարչութիւն

ԹՈՐԳՈՄ ՏԷՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Related Articles

Back to top button