
Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ջանքերով եւ մայրաքաղաքի կենտրոնական տարածքում գտնւող պետական կառոյցների ու հաստատութիւնների շէնքերի եւ տարածքների մաքրազարդման (نظام مدیریت سبز) համակարգի ներդրմանը համահունչ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, որպէս երկրի եւ Թեհրանի առաջին եկեղեցի, եւս մէկ քայլ մօտեցաւ այդ համակարգի իրականացմանը:
Այս առիթով, չորեքշաբթի, ապրիլի 9-ին, ազգային. առաջնորդարան այցելեցին Բնապահպանական կազմակերպութեան տեսչութիւնը եւ 6-րդ շրջանի քաղաքապետարանի յարակից բաժնի պատասխանատուները, ովքեր հանդիպում ունեցան Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի հետ:
Հանդիպման ընթացքում քաղաքապետարանի յարակից բաժնի նպատակին առնչւող գործնական աշխատանքների կապակցութեամբ շրջագայութիւն կատարւեց եկեղեցու տարածքում, որը գնահատւեց եւ նշւեց, որ մօտ ապագայում կստացւի համապատասխան վկայականը:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ