
Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը կազմակերպւել է ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառք, որտեղ իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառքի հանել Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ձեռներէց հայ կանայք:

Ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ շաբաթ՝ օգոստոսի 22-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի անդամ արժ․ Տ․ Մեսրոպ աւ․ քհնյ․ Գալստանեանի եւ ներկայութեամբ՝ Թեմական ու Կրօնական խորհուրդների անդամներ՝ Քարոլին Դիլանչեանի ու Մարիետ Աբէլեանի եւ կազմակերպիչ միութեան անդամուհիների։
Ցուցահանդէս-վաճառքն իր աշխատանքային օրերի ընթացքում ընդունելու է բազմաթիւ այցելուներ՝ յատկապէս Ս. Ամենափրկիչ վանքի թանգարաններ այցելող զբօսաշրջիկներին:
Թղթակից (Նոր Ջուղա)



















