Թրամփը չի արտաբերել «Ցեղասպանութիւն» բառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ամենամեայ ուղերձում Հայոց Ցեղասպանութիւնը դարձեալ անւանել է Մեծ Եղեռն:
«Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում այն անթիւ հայերի յիշատակին, ովքեր աքսորւեցին եւ դաժանաբար սպանւեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկութեան պատմութեան այս դաժան գլուխը յաւերժ կը մնայ որպէս հայ ժողովրդի անկոտրում ոգու եւ քրիստոնէութեան հիմքում ընկած յոյսի վկայությիւն: Մեր յարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականութեան հանդէպ, որը ցուցաբերեցին հայերը՝ յաղթահարելով անցեալի ահռելի ողբերգութիւնները եւ կերտելով աւելի լաւ ապագայ, որը սահմանւած է տեւական բարգաւաճմամբ, անվտանգութեամբ եւ խաղաղութեամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին»,- նշւած է Թրամփի ուղերձում
– Յիշեցում
Միացեալ Նահանգները թէ նախագահի, թէ Կոնգրեսի զոյգ պալատների մակարդակներով պաշտօնապէս ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջօ Բայդէնը 2021 թւականից սկսած իր ապրիլքսանչորսեան ուղերձներում գործածել է հէնց Հայոց Ցեղասպանութիւն տերմինը:
Դոնալդ Թրամփն իր առաջին նախագահութեան շրջանում եւս Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ օգտագործել է Մեծ Եղեռն (Meds Yeghern) տերմինը, որն առաջինը 2009 թւականին կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման:



