ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ կիրակի, հոկտեմբերի 1-ին, Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան սրահում գումարւեց Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի երկրորդ նիստը:
Այս կապակցութեամբ տեղեկացնում ենք, որ կապ հաստատելով Հայ Օգնութեան միութեան ներկայացուցչի հետ, նկատի ունենալով եղանակային պայմանները որոշւել է առաջնահերթութիւն տալ ադիալների, սննդամթերքի եւ տաք հագուստների գնմանը: Հարկ է նշել, որ բեռնափոխադրման եւ սահմանից անցկացման դժւարութիւն չունենալու համար, այդ բոլորը ուղղակիօրէն գնւելու են գործարաններից:
Ուստի մեր համայնքի բոլոր անդամներից, միութիւններից, եկեղեցական ու ծնողական խորհուրդներից խնդրում ենք, որ նիւթական օժանդակութիւնները փոխանցեն վերոնշեալ նպատակին յատկացւած հետեւեալ հաշւեհամարին՝
بانک ملت – شعبه استاد نجات الهی – کد 1263032
شماره حساب: 7411344978
شماره کارت: 2551 6076 3373 6104
IR790 120 0000 0000 7411 3449 78 :شماره شبا
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարան՝ 88901634–6 հեռախօսահամարով, ապա հաւաքել 23 ներքին համարը:
Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ