Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սերգէյ Շաքարեանց. «Խնդիրը ոչ միայն այստեղից Ռուսաստանին հեռացնել, հանելն է, այլ թոյլ չտալ, որ հին տէրը՝ Իրանը գայ»

«ԱԼԻՔ» – Աշխարհաքաղաքական գլոբալ ձեւափոխութիւնների շրջանակներում ի՞նչ տրամաբանութիւն ունեն Անդրկովկասում ծաւալւող գործընթացները։ ՀՀ գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութիւնը ո՞ր շահերի համատեքստում է։ Այս հարցի շուրջ «Panorama-հարցազրոյց»-ի տաղավարում իր կարծիքն է յայտնել քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը։

Հարցազրոյցում հնչեցւած հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Երբ դուք, ուզած-չուզած նստում էք այդ ասեղի վրայ, թմրադեղային ասեղի՝ Արեւմուտքից եկած փողի, ծախւում էք վերջում։ Իհարկէ ծախւում էք, որովհետեւ այն նոյն բանն է՝ առեւտուրը, քաղաքական պոռնկութիւնը։ Ինչ տարբերութիւն, թէ ինչ եղանակով է կատարւում ուրիշին ծախւելու, թշնամուն ծախւելու գործընթացը, ինձ համար տարբերութիւն չկայ։

– Խնդիրը ոչ միայն այստեղից Ռուսաստանին հեռացնելը, հանելն է, այլ՝ թոյլ չտալ, որ հին տէրը՝ Իրանը, գայ ու ասի. «Ըստ Գիւլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի, եթէ Ռուսաստա՛ն, դու այստեղ չես, ապա այն իմն է»։ Որովհետեւ Անդրկովկասի վերաբերեալ միայն այդ երկու պայմանագրերն են որոշում բոլոր հարցերը»։

– Այնտեղ օսմանցիների, թուրքերի անունները չկան, որովհետեւ երկու պատերազմը եղել է ռուս-պարսկական, այլ ոչ թէ ռուս-արեւմտեան կամ ռուց-թուրքական։ Այ դրա հետ չեն ուզում հաշտւել, ոչ սիոնիստները, ոչ թուրքերը, ոչ հաւաքական առումով Արեւմուտքը։ Բայց ինձ թւում է, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Պարսկաստանը հէնց այս դաշնագիրը ստորագրեցին, կը ստիպեն բոլորին, այդ թւում երեւանեան տականքներին, որոնք ծառայում են արտատարածաշրջանային ուժերին, խոստովանել՝ «Պարտւել ենք, մի գնդակահարէք»։

– Գերխնդիրը ինչքան հնարաւոր է, թէկուզ՝ մէկ վայրկեան շուտ ազատւել անգլոսաքսերի, սիոնիստների եւ պանթուրքիստների դրածոներից, խամաճիկներից։ Կայ էդ շերտը, որ ամէն ինչի պատրաստ է։ Ասում են՝ փողը հոտ չոնի, փող է էլի, ինչ տարբերութիւն, թէ ինչպէս եմ վաստակել։ Էս մարդիկ պատրաստ են յանուն իրենց ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքի ամէն ինչ ծախել։

Related Articles

Back to top button