Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Այն, որ ճշմարտութիւնը, արդարութիւնը եւ Հայաստանը յաղթանակելու են ակնյայտ է»

«ԱԼԻՔ» – «Սրբազան շարժման» առաջնորդ, քաղբանտարկեալ Բագրատ արք. Գալստանեանը հերթական նամակն է յղել ՀՀ ԱԱԾ կալանավայրից:

Նամակում մասնաւորապէս նշւած է.

«Այն, որ… ակնյայտ է…

Այն, որ Փ.Ն.-ն (Նիկոլ Փաշինեան-ԽՄԲ.) եւ իր խմբակը ուրացող են, դա ակնյայտ է…

Այն, որ ես եւ մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնյայտ…

Այն, որ 2024 թ. ապրիլից ամէն սուտ, լուտանք եւ զրպարտութիւն նետել են մեր հասցէին, դա էլ է ակնյայտ…

Այն, որ 2024-25 թթ. ապօրինի կերպով հարիւրաւոր հայրենատէր մարդկանց են ձերբակալել, կալանաւորել, խոշտանգել եւ հալածանքի ենթարկել, դա էլ է ակնյայտ…

Այն, որ յունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին եւ իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնյայտ…

Այն, որ գլխաւոր դատախազը եւ քննչական կոմիտէի խեղճ ղեկավարը ստախօս, խաբեբաներ են, դա էլ է ակնյայտ…

Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել եւ ապա նենգափոխել են իրականութիւնը, դա էլ է ակնյայտ…

Այն, որ այս երկուսը անպայման ենթարկւելու են իրաւական պատասխանատւութեան, դա էլ է ակնյայտ…

Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնյայտ…

Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղութեան կանխավարկածը, դա էլ է ակնյայտ…

Եւ վերջապէս… Այն, որ ճշմարտութիւնը, արդարութիւնը եւ Հայաստանը յաղթանակելու է, դա էլ է ակնյայտ…

Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն եւ հէնց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնյայտ…

Եւ յաղթանակն այլընտրանք չունի։

Յ. Գ. – Ի հետեւումն անցեալ օրը դատարանում պաշտպանիս՝ Յովհաննէս Խուդոյեանի ներկայացրած իրականութեանը»։

 

Related Articles

Back to top button