Լիբանանը հրաժեշտ է տալիս Հասան Նասրօլլահին

«ԱԼԻՔ» – Մինչ «Հեզբօլլահ»-ի նահատակւած առաջնորդ Հասան Նասրօլլահի յուղարկաւորութեան արարողութեանը մնացել էր մի քանի ժամ, լիբանանցիների հոծ բազմութիւնը եւ երկրի տարբեր շրջաններից դիմադրութեան աջակիցները Բէյրութի փողոցներում էին հաւաքւել՝ միասնաբար սգալու դիմադրութեան առաջնորդի նահատակութիւնն ու յուղարկաւորութիւնը մասնակցելու համար:
Իրանի Իսլ. Հանրապետութիւնն ամենաբարձր մակարդակով է մասնակցում յուղարկաւորութեան արարողութեանը: Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ ԱԳ նախարար Սեյէդ Աբբաս Արաղչին, մի շարք խորհրդարանականներ, ինչպէս նաեւ պետական պաշտօնեաներ, վաղ առաւօտեան մեկնել են Լիբանան՝ մասնակցելու նահատակ Նասրօլլահի եւ դիմադրութեան միւս նահատակների, այդ թւում նահատակ Հաշեմ Սաֆիէդինի յուղարկաւորութեանը։
ԱԳ նախարարի ուղեկիցների թւում են արտաքին գործերի նախարարութեան իրաւական եւ միջազգային հարցերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, Ֆինանսների կառավարման փոխնախարար եւ Լիբանանում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆաթհալին եւ արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Էսմայիլ Բաղային։
Լիբանանի «Հեզբօլլահ»-ի առաջնորդ նահատակ Սէյէդ Հասան Նասրօլլահը նահատակւել է 2024 թւականի սեպտեմբերի 27-ին Բէյրութի հարաւային արւարձանների վրայ Իսրայէլի աւիահարւածի ժամանակ։ Իսրայէլական ռազմական ինքնաթիռների կողմից իրականացւած յարձակման թիրախ էր դարձել Բէյրութում գտնւող «Հեզբօլլահ»-ի գլխաւոր շտաբը։
Յարձակման հետեւանքով նահատակւել են նաեւ «Հեզբօլլահ»-ի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ: Նահատակների թւում է նաեւ ԻՅՊԿ-ի բարձրաստիճան սպայ, գեներալ Աբբաս Նիլֆորուշանը: