ԹեհրանԻրանՀամայնքՄշակութային

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով՝ Մշակոյթի նախարար Աբաս Սալեհիի այցը Վարուժ Քարիմ Մասիհիին

«ԱԼԻՔ» – Իրանի ականաւոր կինոռեժիսոր Վարուժ Քարիմ Մասիհիին է այցելել Մշակոյթի եւ Իսլ. առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբաս Սալեհին: Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով կատարւած այս այցի ընթացքում նախարարին ընկերակցել են Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդին, կինոկազմակերպութեան ղեկավար Ֆարիդզադէն եւ նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի ղեկավար Նիքնամ Հոսէյնիփուրը: 

Հանդիպմանը դոկտ. Սալեհին Նոր տարին շնորհաւորելով Վարուժ Քարիմ Մասիհիի ընտանիքին անդրադարձել է արւեստագէտի վաստակաշատ ներդրումներին իրանական կինոյի առաջխաղացման գործում:

«Հոնար-օնլայն»-ի համաձայն, Մշակոյթի նախարարն այնուհետեւ յիշեցրել է Վարուժ Քարիմ Մասիհիի բարոյական բարձր համբաւի եւ  արւեստի նկատմամբ նրա յատուկ ուշադրութեան յատկութեան մասին, կարեւորելով իրանահայ համայնքի կարեւոր դերը իրանական կինոյի ձեւաւորման ու զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում Վարուժ Քարիմ Մասիհին պատմել է թէ ինչպէս է թողել բժշկական կրթութիւնը՝ թատրոնի եւ կինոյի աշխարհ մտնելու համար։ Նա ի պատասխան նախարարի այն ակնարկին թէ Վարուժը երկար ժամանակ է ինչ չի ստեղծագործել եւ նրա սարքած ֆիլմերը շատ չեն, անկեղծացել է եւ անդրադարձել  կինոյի եւ «հեռուստատեսային ու ռադիոհաղորդիչ ցանցերի» (փակ բաժնետիրական ընկերութիւններ) առաջ ծառացած խնդիրներին, այդ թւում՝ աստղաբաշխական վարձատրութիւններով պայմանագրերին, ինչպէս նաեւ որոշ ոչ պատշաճ ընթացակարգերին, որոնք ֆիլմարտադրութեան հետ կապւած միւս խոչնդոտների կողքին պատնեշի հետեւում են թողնում արւեստն ու արւեստագէտին:

Related Articles

Back to top button