Իրանի «Ֆաջր» միջազգային թատերական 42-րդ փառատօնում Հայաստանը հանդէս կը գայ երեք ներկայացմամբ
«ԱԼԻՔ» – Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատօնի քարտուղարն ասել է, որ Հայաստանն այս տարւայ փառատօնում հանդէս կը գայ 3 ներկայացումներով:
Parstoday-ի համաձայն՝ փառատօնի հանդիպմանը, ներկայացնելով ծրագրերը, փառատօնի քարտուղար Համեդ Սաղայեանը նշել է. «Հայաստանն այս տարի փառատօնին կը ներկայանայ 3 ներկայացմամբ»:
Նա յաւելել է, որ Իրանը փառատօնին կը մասնակցի 34 ներկայացումներով:
Փառատօնի քարտուղարը նշել է. «Փառատօնի այս շրջանում կունենանք 5 պիէս գեներալ Սոլէյմանիի (ԻՅՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար) մասին, 8 պիէս Գազայի հատւածի թեմայով, մէկ ստեղծագործութիւն Հաքիմ Նեզամիից (իրանցի յայտնի բանաստեղծ) եւ մէկ պիէս Քերմանի ահաբեկչութեան կապակցութեամբ»:
Կիրակի օրը Թեհրանի քաղաքային թատերական համալիրում կայացել է Իրանի «Ֆաջր» 42-րդ թատերական փառատօնի հանդիպումը։ Հանդիպման սկզբում ներկայացւել է Համեդ Մաղրուրիի հեղինակած՝ 42-րդ փառատօնի պաստառը։ Փառատօնի այս շրջանի բեմական մասը կը մեկնարկի յաջորդ շաբաթ։