Թեհրան

Պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպումները

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը օրերս հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ ճրտ. Հերւիկ Եարիջանեանի հետ:

Հանդիպման ընթացքում Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ եւ գործարար ճրտ. Հերւիկ Եարիջանեանը համապարփակ գծերով անդրադարձել է երկու հարեւան երկրներ՝ Իրանի ու Հայաստանի տնտեսական յարաբերութիւնների զարգացման ելքերի վերաբերեալ:

– Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով՝ պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելել է Թեհրանի Հայ Բարեգործական Ընդհանուր միութիւն: Միութեան վարչութեան եւ անդամների հետ հանդիպման ընթացքում, խօսւել է միութեանը հետաքրքրող հարցերի ու առկայ խնդիրների մասին:

– Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը իր գրասենեակում ընդունել է ՀԲԸՄ-ի «Նւարդ Գիւլբենգեան» տղայոց տարրական դպրոցի տեսչին, փոխտեսչին եւ ծնողական խորհրդի նախագահին:

– Տօնական օրերի առիթով պատգամաւոր Արա Շահվերդեանը իր գրասենեակում հիւրընկալել է «Կակաչ» պարային համոյթի հիմնադիր ղեկավար եւ արւեստի վաստակաւոր գործիչ Արուս Աւագեանին եւ համոյթի ներկայիս ղեկավար եւ պարուսոյց Արմինէ Աւագեանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել մշակութային հարցերի մասին:

Related Articles

Back to top button