Ճաշկերոյթ՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, ի պատիւ ծերանոցների բնակիչների
Ընկալել սովորութեան համաձայն՝ իւրաքանչիւր տարի, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտր. վարչութեան նախաձեռնութեամբ՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, ի պատիւ ծերանոցների բնակիչների, ճաշկերոյթ է կազմակերպւում Սուրբ Գէորգ եկեղեցու շրջափակում:
Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով, երեք տարի դադարից յետոյ, միութեան վարչութիւնը վերականգնեց գեղեցիկ այդ սովորոյթը եւ թւականիս՝ յունւարի 12-ին, առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ ժամը 14:00-ը իր յարկի ներքոյ հիւրընկալեց ազգային զոյգ ծերանոցների՝ «Սօսէ Մայրիկ» եւ Սուրբ Գէորգ եկեղեցու շրջափակի թւով 25 ծերունիներին եւ ծերանոցների հոգատարութիւնը ստանձնած Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան անդամներին ու աշխատակազմի անդամներին, ճաշկերոյթին մասնակցում էին, նաեւ «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութիւնը ողջ կազմով:
Ընդունելութեան ընթացքում, միութեան նախագահ՝ Վազրիկ Տէր-Յակոբեանը բարիգալստեան խօսք ուղղեց ներկաներին շնորհաւորելով Ամանորը եւ Ս. Ծնունդը մաղթելով քաջառողջութիւն եւ երջանկութիւն, ապա Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան նախագահուհի Անահիտ Զարգարեանը ամփոփ զկոյց ներկայացրեց վարչութեան գործունէութեան մասին:
Ճաշկերոյթից յետոյ շարունակւեց ուրախ մթնոլորտը՝ մեներգերով եւ արտայայտութիւններով:
Ծրագրի ընթացքում անակնկալ կերպով Ձմեռ պապին այցելեց հիւրերի եւ իր նւէրներով ուրախութիւն պատճառեց ներկաներին:
Վերջում, շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան ատենապետուհի Անահիտ Զարգարեանը, ով կազմակերպած ձեռնարկի համար, յատուկ շնորհակալութիւն յայտնեց «Չհարմահալ» միութեանը՝ իրենց սրտաբուխ աշխատանքի եւ նւիրատւութեան համար:
Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութիւն