Թեհրան

«ԱԼԻՔ»-ը՝ Իրանի ԶԼՄ-ների 24-րդ մամլոյ ցուցահանդէսում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թւականիս փետրւարի 18-ին Թեհրանի «Իմամ Խոմէյնի մոսալա»-ում իր աշխատանքը սկսեց Իրանի ԶԼՄ-ների 24-րդ ցուցահանդէսը, որը աւարտւելու է վաղը՝ փետրւարի 22-ին: Մամուլի ընտանիքի ցուցահանդէսին, այս տարի իր մասնակցութիւնն է բերել նաեւ «ԱԼԻՔ» օրաթերթը, որն իրեն յատկացւած տաղաւարում ներկայացրել է թերթիս անցեալի եւ ներկայի մասին պատմող նիւթեր, ինչպէս նաեւ հաստատութեանս հրատարակչական աշխատանքներից օրինակներ:

Ցուցահանդէսի կայացման օրերին «ԱԼԻՔ»-ի տաղաւար են այցելել հասարակական ու քաղաքական տարբեր դէմքեր եւ զանազան լրատւամիջոցների լրագրողներ:

Երէկ՝ փետրւարի 20-ի առաւօտեան, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելել է «ԱԼԻՔ»-ի տաղաւարը: Այցի ընթացքում, պատգամաւորի հետ ունեցած զրոյցում, նա կարեւորութեամբ անդրադարձաւ մամուլի, գրքի եւ նմանօրինակ ցուցահանդէսներին իրանահայութեան մասնակցութեան անհրաժեշտութեանը եւ իր գնահատանքը յայտնեց «ԱԼԻՔ»-ի տաղաւարի գծով:

«ԱԼԻՔ»-ի տաղաւար այցելել է նաեւ Հանրապետութեան նախագաահի գործադիր հարցերով տեղակալ Մոհսեն Մանսուրին, զբօսաշրջութեան, մշակութային ժառանգութեան եւ ձեռարւեստի նախարարութեան խորհրդարանական հարցերով գերատեսուչ դոկտ. Մոհամմադ Քարիմին, ներքին լրատւամիջոցների եւ մամուլի գերատեսչութեան մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Սորուշը, Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խորհրդականը, Կովկասի եւ տարածաշրջանի հարցերով փորձագէտներ՝ Ալիռեզա Դամաւանդին, Էհսան Մովահեդեանը, եւ բազմաթիւ լրատւամիջոցների ներկայացուցիչներ:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button