Իրան
ԻՅՊԿ ցամաքային ուժերի զինանոցը յարձակողական գործողութիւնների համար համալրւել է ԱԹՍ-ներով

«ԱԼԻՔ» – Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) ցամաքային զօրքերի զինանոցը համալրւել է հայրենական արտադրութեան երկու անօդաչու թռչող սարքերով, որոնք օգտագործւում են յարձակման եւ մարտական գործողութիւնների նպատակով: Յայտնում է «Թասնիմ»-ը։
Դրանք կամիկաձէ «Շահեդ-131» եւ «Աբաբիլ-5» մարտական անօդաչու թռչող սարքերն են։ «Շահեդ-131»-ի երկարութիւնը 2.6 մետր է, քաշը՝ 135 կգ․ այն կարող է պայթեցնել թիրախները 900 կմ. շառաւղով։
Հայրենական արտադրութեան ԱԹՍ-ն առաջատար դեր է խաղացել ԻՅՊԿ-ի իրականացրած զօրավարժութիւններում, որոնց ընթացքում Դիմոնում գտնւող իսրայէլական միջուկային ռէակտորի վրայ ճշգրիտ յարձակում իրականացնելու վարժանքներ են իրականացւել:
«Շահեդ-131»-ն օգտագործւել է Իրաքի հիւսիսում՝ Քրդստանի տարածքում իրականացւած գործողութիւններում: