
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ օրերս պատգամաւորը հանդիպում է ունեցել իրանահայ յաջողակ գործարար ճարտարագէտ Ալֆրէդ Քեշիշեաի հետ:
«Քեշիշեան» եւ «Արմէն գուշտ» ապրանքանիշերի մսամթերքի ոլորտում յաջողակ ձեռնարկատէր եւ գործարար Ալֆրէդ Քեշիշեանի հետ կայացած հանդիպման ընթացքում, պատգամաւորը հանդիպել է նաեւ համալիրի տնօրէնների, ղեկավարների եւ աշխատակիցների հետ:
Ալֆրէդ Քեշիշեանի հետ իր գրասենեակում կայացած հանդիպման ընթացքում պատգամաւորը գնահատել է գործարարի աշխատանքները, ձեռներեցութեան եւ արտադրութեան ոլորտներում:






