
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ խորհրդարանի երեք պատգամաւորներ՝ դոկտ. Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը եւ հրեաների պատգամաւոր դոկտ. Հոմայուն Սամեհեահ Նաջաֆաբադին որպէս Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել Հանր. նախագահի տեղակալ եւ Իրանի ծրագրաւորման եւ բիւջէի կազմակերպութեան նախագահ դոկտ. Փուր Մոհամմադիի հետ:
Օրերս կայացած կողմերի խորհրդակցական հանդիպումը առնչւում էր Իրանում կրօնական փոքրամասնութիւնների բիւջէի հարցերին:



