Պուտինը ստուգել է «Յուլիսեան փոթորիկ» զօրավարժութիւնների ընթացքը եւ նշել Ռուսաստանի առանցքային խնդիրը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը կը շարունակի Ռազմածովային նաւատորմը համալրել առաջատար տեխնիկայով եւ բարձրացնել անձնակազմի մարտական պատրաստութեան մակարդակը։ Այդ մասին յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի միջոցով ստուգելով «Յուլիսեան փոթորիկ» զօրավարժութիւնների ընթացքը: Փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը։
«Մենք կը շարունակենք բարձրացնել վերջրեայ եւ ստորջրեայ նաւերի անձնակազմերի, առափնեայ եւ աւիացիոն զօրամասերի մարտական պատրաստութեան մակարդակը, համալրել դրանք ամենաժամանակակից տեխնիկայով եւ սպառազինութեամբ»,- ասել է նա։
Ըստ Ռուսաստանի նախագահի, ռազմածովային նաւատորմը հսկայական դեր ունի Ռուսաստանի շահերի, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան պաշտպանութեան գործում, ինչը առանցքային խնդիր է։
«Մեր առանցքային խնդիրն է երաշխաւորւած ապահովել Ռուսաստանի անվտանգութիւնը, յուսալիօրէն պաշտպանել Հայրենիքի ինքնիշխանութիւնն ու ազգային շահերը։ Այս գործում հսկայական դեր է վերապահւած Ռազմածովային նաւատորմին»,-ասել է Պուտինը։