Գերասիմով. «Արեւմտեան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցութեան գօտի»
«ԱԼԻՔ» – «Իրավիճակը Կովկասում շարունակում է մնալ բարդ, եւ արտատարածաշրջանային խաղացողները, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Եւրամիութիւնը, կործանարար ազդեցութիւն ունեն դրա զարգացման վրայ»: Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ օտարերկրեայ պետութիւնների ռազմական կցորդների համար ճեպազրոյցում յայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի եւ Եւրամիութեան ցանկութիւնը՝ ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը եւ Հայաստանը ներքաշել իրենց ազդեցութեան ուղեծիր, կործանարար ազդեցութիւն ունի դրա զարգացման վրայ։ Արեւմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսաւորելով եւ ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները: Այդ փորձերը ցոյց են տալիս շահագրգռւածութիւն՝ ուկրաինական սցենարով երկիրը ներքաշելու ակտիւ հակառուսական գործողութիւնների մեջ»,- ասել է նա։
Գերասիմովի խօսքով՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։