ՄիջազգայինՔաղաքական

Համացանցում յայտնւել են չինական արդիականացւած 6-րդ սերնդի ինքնաթիռի առաջին լուսանկարները

«ԱԼԻՔ» – Չինական սոցիալական ցանցերում հրապարակւել են Chengdu Aircraft Corporation-ի մշակած 6-րդ սերնդի գերծանր մարտավարական ինքնաթիռի՝ J-36 (Jian-36) փորձնական թռիչքների նոր լուսանկարներ։

Նոր լուսանկարներում պատկերւած են ինքնաթիռի պոչի ծայրակալի կոնֆիգուրացիայի, յետեւի վայրէջքի մեխանիզմի (անւադողերի դասաւորութեան) եւ օդի ընդունման ձեւի փոփոխութիւնները։

Դա վկայում է նրա մասին, որ նախագծողներն աստիճանաբար փոփոխութիւններ են կատարում J-36-ի դիզայնում,- գրում է Naked Science-ը։

Related Articles

Back to top button