ԹեհրանՀամայնք

Պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպումները երկու միութիւնների վարչութիւնների անդամների հետ

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը  հանդիպումներ է  ունեցել  Հայ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան անդամների հետ՝ միութեան յարկի տակ, ինչպէս նաեւ Իրանահայ Ազգային եւ Մշակութային միութեան նորընտիր վարչութեան անդամների հետ՝ իր գրասենեակում։

Հանդիպումների ընթացքում պատգամաւորը շնորհաւորել է վարչութեան անդամներին եւ յաջողութիւն մաղթել նրանց՝ իրենց պատասխանատու աշխատանքում։ Նա իր խօսքում ընդգծել է, որ վստահ է՝ այս դժւարին օրերին, նրանց ջանքերը կը նպաստեն միութեան աշխատանքների բարելաւմանը եւ համայնքի զարգացմանը։

Նա նաեւ յայտնել է իր պատրաստակամութիւնը՝ աջակցելու միութիւնների նախաձեռնութիւններին ու ծրագրերին եւ մաղթել նրանց արդիւնաւէտ ու յաջող գործունէութիւն։

Հանդիպումների ընթացքում երկու միութիւնների վարչութիւնները ներկայացրել են իրենց առաջիկայ ծրագրերն ու նախատեսւած աշխատանքները։

Related Articles

Back to top button