ԴԱՏԱՊԱՐՏԱԳԻՐ
Ղուրանի եւ այլ սուրբ գրքերի դէմ վիրաւորական արարքների կրկնութիւնը անարգալից եւ ակնյայտ սադրիչ գործողութիւն է, եւ այս անմարդկային արարքը Շւեդիայում, չնայած համաշխարհային որոշ յանցագործների աջակցութեանը, հաւանութեան չի արժանանում որեւէ ազատատենչ մարդու եւ համայն խաղաղութեանն ու անվտանգութեանը աջակցող հասարակութիւններից ու երկրներից: Անշուշտ, որ այս հակաիսլամական արարքի եւ վարքագծի կրկնութիւնը իրականացւել է սիոնիստական վարչակարգի լրատւամիջոցների գերիշխանութեան ներքոյ եւ համաշխարհային սիոնիզմի աջակցութեան ստւերում, ինչը ոչ միայն կը խաթարի այս աստւածային գրքի հանդէպ հաւատը, այլ կառաջացնի համերաշխութիւն եւ միասնութիւն երկնային կրօնների հետեւորդների միջեւ եւ բոլոր կրօնները դատապարտում են այս անպարկեշտ արարքը:
Յոյս ունենք, որ աշխարհի ազատատենչ ազգերը տեղեակ լինեն թշնամիների մտադրութիւններից, որոնց նպատակն է շեղել հանրութեան միտքը Գազայում տեղի ունեցող յանցագործութիւններից եւ վերջին ուսանողական շարժումից Արեւմտեան երկրներում եւ յատկապէս Ամերիկայի Միացեալ Նահանգներում: Բոլոր կրօնները այս անարգալից արարքը խստօրէն դատապարտում են, ու պահանջում, որ աստւածային գրքերի դէմ վիրաւորանք արտայայտելու յանդգնութիւնը առ յաւերժ թաղւի:
Ի վերջոյ, այս կապակցութեամբ անձնապէս Մեր եւ Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի անունից դատապարտում ենք այս անարգալից արարքը եւ խնդրում բոլոր միջազգային կազմակերպութիւններին վճռականօրէն վերաբերւել նման գործողութիւններին, ու կանխել դրանց կրկնութիւնը:
Աղօթարար՝
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի եւ Թեմական խորհուրդ