
«ԱԼԻՔ» – Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի կողմից Իրանի տարբեր շրջաններում իրականացւած հասցէական հարւածների հետեւանքով տուժածների շրջանում հայկական ծագում ունեցող անձինք չեն գրանցւել։
Ազգային իշխանութեան կառոյցները շարունակում են մշտական կապ պահպանել տեղում գտնւող հայրենակիցների հետ՝ իրավիճակի զարգացումներին հետեւելու նպատակով։
Իրավիճակը մնում է լարւած, եւ մարզերում ապրող հայ համայնքի անդամներին խորհուրդ է տրւում պահպանել առաւելագոյն զգուշաւորութիւն եւ հետեւել տեղական իշխանութիւնների հրահանգներին, միաժամանակ կապ պահպանել համայնքային կենտրոնների հետ։



