
Իրանահայ Գրողների միութեան ընտրական 29-րդ Ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ 2024 թ.-ի յուլիս ամսի 12-ին որի ընթացքում առաջին անգամ լինելով վարչութեան անդամ ընտրւեց երիտասարդ Ադրինէ Շահնազարեանը:
Ուրախալի երեւոյթ էր նրա ընտրութիւնը բայց աւաղ որ նա անգամ առաջին նիստին մասնակցելու հնարաւորութիւն չունեցաւ հիւանդութեան պատճառով…
Վարչութեան միւս անդամները չափազանց ուրախ էին որ նորընտիր վարչութիւնը օժտւած էր երիտասարդ մի անդամով:
Նա շատ բան կարող էր անել:
Նորանոր ծրագրերով կարող էր ներգրաւել գրասէր նոր անդամներ թարմացնելով միութեան երկար տարիների անփոփոխ ցանկը, նորութիւններ ու նորանոր ծրագրերով թարմութիւն ներարկել միութեան ծրագրերում հետաքրքրութիւն ստեղծլով գործադրւելիք աշխատանքներում… ԻԳՄ-ի մինչ այժմ գործադրւած աշխատանքները եւ նրա փայլուն անցեալը շարունակելու եւ աւելի որակեալ դարձնելու գործում:
Բայց այն ինչ սպասւում էր իրականութիւն չդարձաւ ու անսպասելի կերպով փոփոխման ենթարկւեց մեր բոլորի ցանկութիւնները…
Նա հիւանդացաւ ու վախճանւեց…
Անգամ առաջին նիստին մասնակցել չկարողացաւ ջերմութիւնը չզգալով ջրազուրկ վայրի պէս թառամեց ու հեռացաւ այս հողեղէն աշխարհից…
Նա մի վարդ էր որի կոկոնները դեռ չբացւած տեղում չորացան…
Թող նրա հոգին երկնային անհունութեան սահմանների տարածքում շարունակի իր երկնային կեանքը, հեռու մնալով մեր հողեղէն աշխարհի անբացատրելի եւ անակնկալ դաժանութիւններից…
Ու թառամեց վարդը…
Միութեան գրողները եւ գրասէր անհատները ցաւակցում են նրա ընտանեկան պարագաներին…
Դժւար է դիմագրաւել նման սրտմաշ եւ խորունկ ցաւ պատճառող անսպասելի իրավիճակներին: Նա ցանկանում էր շարունակել կրթութիւնը համալսարանական կրթութիւն ստանալ, որի ցանկութիւնը մնաց անկատար որովհետեւ մարդ արարածը, նման դէպքերում նախատեսել չի կարողանում որ ինչ է պատահելու անյայտ ապագայի ընթացքում:
ԻԳՄ-ի վարչութիւն
ԹՈՐԳՈՄ ՏԷՐ ՅԱԿՈԲԵԱՆ