ԹեհրանՀամայնք

Նահատակաց Հիմնադրամի գլխաւոր տնօրէնն այցելել է նահատակ Գագիկ Թումանեանի ընտանիքին եւ ցաւակցել նահատակի մօր կորստի կապակցութեամբ

«ԱԼԻՔ»- Թեհրանի նահատակների եւ վետերանների հարցերով հիմնադրամի գլխաւոր տնօրէն Աբբասալի Ռեզային այցելել է նահատակ Գագիկ Թումանեանի ընտանիքին եւ ցաւակցել նահատակի մօր մահւան կապակցութեամբ: Այս մասին է տեղեկացրել Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակը:

Այցի ընթացքում պրն. Ռեզային նահատակի ընտանիքին է փոխանցել Հանրապետութեան նախագահի տեղակալ դոկտ. Օհադիի ցաւակցութեան ուղերձը: 

Հանդիպմանը ներկայ են եղել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, եւ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական՝ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը:

Related Articles

Back to top button