ԻրանՔաղաքական

Բաղայի. «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների երկրորդ փուլը անց է կացւելու Մասղաթում»

«ԱԼԻՔ» – ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հերքելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների երկրորդ փուլի վայրի մասին ենթադրութիւնները, նշել է, որ բանակցութիւնների երկրորդ փուլն անց է կացւելու նոյն վայրում՝ Մասղաթում: Այս մասին է յայտնել ԻՌՆԱ-ն, հրապարակելով Էսմայիլ Բաղայիի հետ ունեցած հարցազրոյցից հատւածներ:

Աղբիւրի համաձայն՝ ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ընկերակցող բանակգնացների հետ շաբաթ օրը եւս մէկ անգամ ժամանելու է Օմանի մայրաքաղաք Մասղաթ՝ միջուկային խնդրի եւ անօրինական պատժամիջոցների վերացման շուրջ Մերձաւոր Արեւելքի հարցերով ԱՄՆ յատուկ բանագնաց Սթիւ Վիթաքերի հետ բանակցութիւններ վարելու համար:

ԻՌՆԱ-ն յաւելել է, որ արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, նախարարութեան քաղաքական հարցերով տեղակալ Թախթէռաւանչին, եւ միջազգային իրաւունքի հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին բանակցութիւնների առաջին փուլում եղել են պատժամիջոցների չեղարկման, միջուկային հարցերի ոլորտում բանակցողների ու համապատասխան փորձագէտների կողքին։

Բանակցութիւնների առաջին փուլի ընթացքում Օմանի արտաքին գործերի նախարարութիւնն էր ստանձնել իրանական եւ ամերիկեան պատւիրակութիւնների միջեւ բանաւոր եւ գրաւոր հաղորդագրութիւնների փոխանակման առաքելութիւնը:

Related Articles

Back to top button