ՄիջազգայինՔաղաքական
Թուրքիայի ԱԳ նախարարը եւ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայի հարցի կարգաւորումը

«ԱԼԻՔ» – Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախօսազրոյց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի հարցի կարգաւորումը։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին յայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«Զրոյցի ընթացքում քննարկւել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի դադարեցմանն ուղղւած ջանքերը»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Ըստ աղբիւրի՝ Ֆիդանն ու Ռիւտէն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստմանը, որը կը կայանայ յունիսի 24-25-ին Հաագայում։