Մեխիկոյում ապամոնտաժել են Հէյդար Ալիեւի արձանը

«ԱԼԻՔ» – Մեխիկոյում ապամոնտաժել են ադրբեջանցի բռնապետ Հէյդար Ալիեւի արձանը, փոխարէնը` տեղադրել Ադրբեջանի քարտէզ: Այս մասին ըստNews.am-ի՝ յայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Մեխիկոյի կենտրոնում Հէյդար Ալիեւի արձանի տեղադրմամբ ադրբեջանական սադրանքի ամօթալի աւարտը: Ամէն ինչ սկսւեց 15 տարի առաջ: Մեքսիկա-Ադրբեջան բարեկամութեան զբօսայգու ֆինանսաւորման պատրւակով ալիեւեան Ադրբեջանի դեսպանատունը, խախտելով Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքապետարանի հետ պայմանաւորւածութիւնները, հէնց քաղաքի կենտրոնում տեղադրեց բռնապետի յուշարձանը։
Մեքսիկացիներին ցնցել էր Ադրբեջանի դեսպանատան լկտիութիւնը: Բողոքի ձայները սկսեցին աւելի ուժեղանալ, եւ շուտով յուշարձանի առջեւ սկսւեցին ցոյցեր՝ «Վերջ Անդրկովկասի քրիստոնէական ժառանգութիւնը աւերող բռնապետի արձանը» գրութեամբ պաստառներով։
Հետեւելով քաղաքային թերթերին՝ Մեքսիկայի ազգային մամուլն անդրադարձաւ այդ թեմային, այնպէս որ Մեխիկոյի դաշնային շրջանի իշխանութիւնները ստիպւած եղան յատուկ յանձնաժողով նշանակել՝ քննարկելու, թէ ինչ անել արձանի հետ:
Շաբաթ օրը՝ վաղ առաւօտեան, մթութեան քողի տակ եւ ամենուր յայտնւած լրագրողներից հեռու, Մեխիկոյի իշխանութիւնները ապամոնտաժել են Հէյդար Ալիեւի արձանը։ Ադրբեջանի վիրաւորւած դեսպան Իլգար Մախմուդովը բռնապետի արձանը վերադարձրել է դեսպանատուն եւ այդ ժամանակւանից այն կանգնած է Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատանը։ Դեսպանին կարելի է հասկանալ, քանի որ արձանի տեղադրման հետ կապւած խարդախութեան մէջ նա մտադիր էր ոչ միայն նախագահ Իլհամ Ալիեւի «հետոյքը լիզել», այլ, նաեւ, գողանալ այս նախագծի համար յատկացւած միլիոնավոր դոլարները»,- գրել է Լապշինը։