Նեթանիահուն յայտարարել է, որ այլ երկրների կողմից Պաղեստինի ճանաչումն Իսրայէլին ոչինչ չի պարտաւորեցնի

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն կտրուկ քննադատեց մի քանի երկրների կողմից Պաղեստինի պետականութիւնը ճանաչելու որոշումը՝ այն անւանելով «ամօթալի կապիտուլիացիա պաղեստինեան ահաբեկչութեան առջեւ»։ Հաղորդում է News.am-ը:
«Նման քայլերը ոչ մի կերպ չեն պարտաւորեցնում Իսրայէլին։ Պաղեստինեան պետութիւն չի ստեղծւի», – նշել է նա իր գրասենեակի կողմից տարածւած կարճ յայտարարութեան մէջ։
Աւելի վաղ Անդորրան, Բելգիան, Լիւքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն եւ Ֆրանսիան յայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։ Սեպտեմբերի 21-ին նմանատիպ որոշում կայացրին Աւստրալիան, Միացեալ Թագաւորութիւնը, Կանադան եւ Պորտուգալիան։ Այս երկրները շեշտեցին, որ «երկու պետութիւնների լուծումը» համարում են խաղաղութեան եւ անվտանգութեան հիմք՝ թէ՛ պաղեստինցիների, թէ՛ իսրայէլցիների համար։