ԹեհրանՀամայնք

Ստացւած գրութիւն

«Թունեան» տարրական դպրոցի տեսչութեան եւ Ծնողական խորհրդի կողմից «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրատունը ստացել է նամակ:

Նամակը առնչւում է «Գերազանցիկ աշակերտների» էջից դպրոցի գերազանցիկ աշակերտուհիների ցանկից վրիպւած երկու աշակերտուհիներին, որոնց անունները վրիպւել է դպրոցի կողմից: Գերազանցիկների էջը տպագրւել է սեպտեմբերի 18-ին:

Ստորեւ  ստացւած նամակը տպագրում ենք առանց որեւէ խմբագրման:

«ԱԼԻՔ»

 

«ԱԼԻՔ» օրաթերթի դպրոցական աշակերտների նկարների պատասխանատու՝

Այսու դիմում ենք Ձեզ խնդրելու դպրոցիս երկու աշակերտուհիներ Էլոդիա Աւետեանի (Զ դաս.) եւ Լէոնէ Խաչիկեանի (Դ դաս.) նկարները տպագրել «ԱԼԻՔ» օրաթերթում, որպէս գերազանցիկ աշակերտուհիներ:

Հարկ է նշել սոյն աշակերտուհիների անունները վրիպւել է դպրոցիս կողմից:

Կանխայայտ շնորհակալութեամբ ներողամիտ գտնւէք վրիպման համար:

Յարգանօք՝

«Թունեան» տարր. դպրոցի Տեսչութիւն եւ Ծնողական խորհուրդ

Փոխտեսչուհի՝ Շաքէ Աւետեան

Ծնողական խորհրդի նախագահ՝ Արսինէ Յովսէփեան

 

Related Articles

Back to top button