
«ԱԼԻՔ» – Ցաւով տեղեկացանք, որ Թեհրանի վրայ սիոնիստական ռեժիմի վերջին օրւայ յարձակումներից տուժել է մէկ հայ ընտանիք։
Ռմբահարման արդիւնքում վնասւել է նրանց բնակարանը, ընտնիքի անդամները ունեն մարմնական որոշակի վնասւածքներ։ Բարեբախտաբար ընտանիքի երեք անդամների վնասւածքները թեթեւ են եղել, իսկ ընտանիքի տատիկը տեղափոխւել է հիւանդանոց։ Նրա վիճակը կայուն է, կեանքին վտանգ չի սպառնում։
Ազգային իշխանութիւնը հետեւում է իրավիճակին։