ԹեհրանՀամայնք

Թատերագէտ-գրող Վահիդ Ռահբանին՝ «ԱԼԻՔ»-ում

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 29-ին, իրանական թատրոնի ակնառու ռեժիսոր-դերասան Վահիդ Ռահբանին այցելեց «ԱԼԻՔ» օրաթերթ:

Անւանի արւեստագէտին դիմաւորելով թերթիս գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, նրան ծանօթացրել է իրանահայ համայնքային կեանքի վերջին հարիւրամեակում «ԱԼԻՔ»-ի զբաղեցրած դերին, ինչպէս նաեւ Իրանի մեծ ժողովրդի հետ մշակութային կամուրջ հանդիսացող թերթիս աշխատանքներին:

Այցի ընթացքում Վահիդ Ռահբանին անդրադարձել է վերջերս հրապարակւած իր վէպին՝ «Էդ»-ին, ինչը հեղինակի խօսքերով իր եւ Լեւոնի միջեւ երկար տարիների ընկերութեան արտացոլանքն է: Վէպը նա նւիրել է իրանահայ սիրւած դերասան Լեւոն Հաֆթւանին: 

Անւանի դերասանի հետ հանդիպմանը ներկայ էին խմբագրակազմի անդամներ Հատիսը եւ Սեւան Մուսախանեանը:

Related Articles

Back to top button