ԹեհրանՀամայնքՆոր Ջուղա

Իսլամական խորհրդարանի պատգամաւորների պաշտօնական այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Իսլամական խորհրդարանի տնտեսական յանձնաժողովի անդամների հետ պաշտօնական այցով մեկնել է Սպահան:

Այցի շրջագծում պատգամաւորը եւ պատւիրակութիւնը սեպտ. 14-ին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի համադրութեամբ այցելել են Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքը եւ վանքի տարածքում գտնւող «Խաչատուր Կեսարացի» թանգարան, որտեղ բացատրութիւնն է փոխանցւել Նոր Ջուղայի հայութեան պատմական տւեալների մասին եւ ներկաները ծանօթացել են Վանքի շրջափակում գտնւող պատմական կառոյցների հետ:

Related Articles

Back to top button