ԹեհրանԻրանՀամայնքՄշակութային

Մշակութային ժառանգութեան նախարարի մասնակցութեամբ տեղի է ունեցել Հերբերտ Քարիմ Մասիհիի «Հազարամեակների Իրան» լուսանկարների գրքի շնորհանդէսը

«Բանքէ Մելլի»-ի Թեհրանում գործող պատմական թանգարանային համալիրում տեղի է ունեցել իրանահայ լուսանկարիչ Հերբերտ Քարիմ Մասիհիի Իրանի մշակութային ժառանգութեանը նւիրւած «Հազարամեակների Իրան» լուսանկարների գրքի շնորհանդէսը։

Միջոցառմանը ներկայ են եղել Իրանի մշակութային ժառանգութեան նախարարը Սալեհի Ամիրին, Խորհրդարանում իրանահայ պատգամաւոր Արա Շահվերդեանը, «Բանքէ Մելլի»-ի տնօրէնը, Հարաւային Կորէայի դեսպանը եւ պրոֆեսոր Ժալէ Ամուզեգարը։

Նշելի է, որ գրքի ստեղծման աշխատանքներին զուգահեռ Հերբերտ Քարիմ Մասիհին իրականացրել է նաեւ երկարաժամկէտ լուսանկարչական մի նախագիծ առաջին անգամ լուսանկարելով պատմական կոթողների եւ տաճարների ճարտարապետների պահպանւած ստորագրութիւնները, այդ թւում՝ Չողազանբիլի Զիգորթում եւ Փարսէում։

Նշենք, որ առաջիկայում նախատեսւում է գրքի հանրային շնորհանդէսը, որին հնարաւորութիւն կունենան մասնակցելու նաեւ ընթերցողներն ու մշակութային ժառանգութեամբ հետաքրքրւած անձինք։

«ԱԼԻՔ»-ը շնորհաւորում է Հերբերտ Քարիմ Մասիհիին այս բացառիկ աշխատութեան առիթով՝ մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ Իրանի մշակութային ժառանգութեան բացայայտմանն ու պահպանմանն ուղղւած արժէքաւոր նախագծերի շարունակութիւն։

Related Articles

Back to top button