ԹեհրանՄշակութային

Աբովեանի դրամատիկական թատրոնի «Պոչատ աղւէսի» թեհրանեան շրջագայութիւնները

Երէկ՝ «Կոմիտաս»-ում, իսկ այսօր՝ «Սուքերեան»-ում

«ԱԼԻՔ» – Կիրակի, յունւարի 21-ին, «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» թատերասրահում չէր դադարում հաւաքւած մանուկների աղմկոտ ներկայութիւնը:

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ ՀԱՅՖԵՍՏ-ի Իրանի մասնաճիւղի ներկայացուցչի թեհրանահայ երեխաները եկել էին դիտելու Յովհաննէս Թումանեանի «Պոչատ աղւէսը» հեքիաթի հիման վրայ պատրաստւած նոյնանուն ներկայացումը, որը բեմականացւեց Աբովեանի դրամատիկական թատրոնի միջոցով:

Թատրոնի ռեժիսոր Արմէն Սարգսեանը «Ալիք»-ին յայտնեց, որ խումբը ընդամէնը ժամեր առաջ էր ժամանել Թեհրան՝ «Ֆաջր» միջազգային փառատօնին մասնակցելու նպատակով: «Սակայն հայ համայնքի հետ, մանաւանդ փոքրիկների հետ հանդիպումներն ու նրանց համար ներկայացում բեմադրելը նախանձելի իրավիճակ է: «Պոչատ աղւէսը» մի քանի տարի է ինչ բեմադրւում է Հայաստանում, սակայն սա նրա արտասահմանեան առաջին շրջագայութիւնն է»,- նշեց ռեժիսորը:

«Պոչատ աղւէսը» այսօր, երկուշաբթի, յունւարի 22-ին, շարունակելու է իր թեհրանեան շրջագայութիւնը բեմ դուրս գալով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում, որտեղ եւս մէկ անգամ թեհրանահայ երեխաներն առիթը կունենան դերասանական կազմի հմուտ խաղարկութեան հետ միասին միաձուլւել Թումանեանական հեքիաթային աշխարհի հետ:

Յիշեցնենք, որ Աբովեանի դրամատիկական թատրոնը «Ֆաջր» փառատօնի շրջանակներում «Սայէ» թատերասրահում բեմականացնելու է «Համար 6» ներկայացումը:

Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button