Իրան
Ռէյիսի. «Իսրայէլի ռեժիմի ահաբեկչական գործողութիւններն իրականացւում են հասարակական կարծիքը շեղելու նպատակով»
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ասել է. «Սիոնիստները նման յանցագործութիւններ են կատարում, այն յոյսով, որ շեղեն հանրային կարծիքը Գազայում իրենց ապարդիւն ոճրագործութիւններից,սակայն վստահաբար այս նպատակի իրականացման առումով եւս չեն յաջողելու»:
«Թասնիմ» լրատւական գործակալութեան համաձայն՝ Հանր. նախագահը կառավարութեան երէկւայ նիստի ընթացքում ցաւակցելով Սիրիայում Իրանի հինգ զինւորական կցորդների նահատակութեան կապակցութեամբ, սիոնիստական ռեժիմի կողմից նման ահաբեկչական եւ ոճրագործ արարքների իրականացման նպատակը համարել է այն շփոթւածութիւնը եւ յուսահատութիւնը, որ առաջացել է այս կեղծ ռեժիմի կողմից իր յայտարարած նպատակների ձախողման պատճառով: