ԻրանՔաղաքական

Փեզեշքիանը խօսել է իր կառավարութեան առաջնահերթութիւնների մասին

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից նախագահի պաշտօնում նշանակւելուց յետոյ, Մասուդ Փեզեշքիանը խօսել է իր կառավարութեան առաջնահերթութիւնների մասին:

«Մենք պէտք է ձեւարւորենք կառավարութիւն՝ անկախ խմբակային եւ հատւածային մօտեցումներից, որը կը դառնայ ազգային կոնսենսուսի մարմնաւորողը եւ մեզ կառաջնորդի դէպի մեր նպատակների իրագործումը: Եթէ այդպէս վարւենք, կը կարողանանք շարժւել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումների եւ ակնկալիքների ուղով»,- ասել է նա:

Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ իր կառավարութեան համար առաջնայինը տնտեսական խնդիրների լուծումն է: Նա հաւաստիացրել է, որ նոր կառավարութիւնը կենտրոնանալու է տնտեսական խնդիրների լուծման վրայ եւ աշխատելու է ժողովրդի ֆինանսատնտեսական խնդիրները լուծելու համար:

Related Articles

Back to top button