Լիլիթ Գալստեան. «Եկել է երկիրը տիղմից ու վարձկաններից մաքրելու ժամանակը»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում տեսանիւթ է հրապարակել, որում երեւում է, թէ ինչպէս է Բրիւսովի անւան պետական լեզւաբանական համալսարանի ռեկտոր Դաւիթ Գիւրջինեանն իր աշխատասենեակի պատշգամբից նկարահանում դասադուլին միացած ուսանողներին:
«Սա իշխանութիւնների բերածոյ, Բրիւսովի ոչ լեգիտիմ ռեկտորն է՝ Դաւիթ Գիւրջինեանը։ Բրիւսովի զաւթում օպերարացիան կազմակերւել էր նաեւ սրա համար՝ ունենալու մի տեղապահ-յանձնակատար, որը Բրիւսովը կը մաքրի ընդդիմադիր դասախօսներից, բուհի դռները կը փակի ուսանողների առջեւ, նաեւ հարկ եղած դէպքում, աշխատասենեակի պատշգամբից ծիկրակելով, կը նկարի ու 3 7թւի հանգոյն «անհնազանդ» ուսանողների դոսիէ կը հաւաքի իր ու հաւանաբար ԱԱԾ համար։
Նողկալին մեղմ բառ է զգացումներս արտայայտելու համար։ Այսպիսի որակների վրայ է յենւում, աւելի շուտ՝ երերում իշխանութիւնը…
Եկել է սանիտարիայի ժամանակը, եկել է մաքրւելու ու մեզ գտնելու ժամանակը, եկել է բարոյական մարդկանց ժամանակը․ երկիրը տիղմից ու վարձկաններից մաքրելու ժամանակը…»,- գրել է նա: