Տիգրան Աբրահամեան. «Արցախցիների «չկռւելու» պայմաններում ադրբեջանական բանակը, պաշտօնական թւերով, 205 զոհ է ունեցել, 1004 վիրաւոր»

«ԱԼԻՔ» – «Պարզւում է, որ արցախցիների «չկռւելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նոյնիսկ պաշտօնական թւերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրաւորների թիւը` 1004»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
«Բաքւում տեղի ունեցող «դատավարութեան» ժամանակ հրապարակւել է 2023 թւականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքւի կրած կորուստների եւ վիրաւորումների պաշտօնական թւերը:
Պարզւում է, որ արցախցիների «չկռւելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նոյնիսկ պաշտօնական թւերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրաւորների թիւը՝ 1004:
Կրկնում եմ` սա պաշտօնական թւերով, իսկ թէ որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդօն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնւող խաչի ձախ թմբի եւ գերեզմանների (նախկին, ՌԷՊ զօրամասի) ուղղութեամբ բնակելի տներին մօտենալիս, իմ տեղեկութիւններով անցել է 2 տասնեակը:
Ստացւում է, որ մինչ հայաստանեան իշխանութիւնը պատերազմի օրը հաւաստիացնում էր Բաքւին, որ Հայաստանը որեւէ դէպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային եւ յանցաւոր լռութիւն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողութիւնների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայութեան, ջրի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթէ բացակայութեան ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ եւ վիրաւորումներ են հասցրել:
Խորը յարգանքներս ադրբեջանցիներին իրենց ապրելով, կռւելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին:
Յաւերժ փառք հայրենիքի պաշտպանութեան համար նահատակւած մեր հերոսներին»,- գրել է նա: