Ինչպէս է Բաքւի լաբիին յաջողւում անցնել Իրանի կարմիր գծերից
Բաքւում շարունակւում են «միջանցքային» պատրանքները

«ԱԼԻՔ» – Մինչ Թեհրանում թափ են հաւաքել սահամնի Արաքսի երկայնքով ռազմավարական միջանցքի աշխատանքներն աւարտին հասցնելու համար, սահմանում շարունակւում է աշխատել Իրանի 33-ամեայ անշահադիտական մօտեցումն Ադրբեջանի Հանրապետութիւնը Նախիջեւանի ինքնավար մարզին կապող ցամաքային հաղորդակցական կապը: Փոխարէնը Բաքւի կառավարութեանն առընթեր որոշ շրջանակներ ու լրատւական միջոցներ սկսել են խօսել Բաքւի նոր նախապայմանի մասին, որի համաձայն Իրանը պէտք է համակերպւի կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման հետ, եթէ ցանկանում է յարաբերութիւններ ունենալ Ադրբեջանի Հանրապետութեան հետ:
Ադրբեջանի Հանրապետութեան կառավարութիւնը միտումնաւոր ժխտելով Իրանի հետ ինքնութեան, կրօնական, պատմութեան եւ մշակութային ընդհանրութիւնները, շարունակում է հակաիրանական կեցւածք որդեգրել՝ Թել Աւիւի օրակարգով:
«Ալամէ-Թաբաթաբա»-ի համալսարանի դասախօս, միջազգային իրաւագէտ դոկտ. Ահմադ Քազեմին վերլուծել է ներկայիս իրավիճակը եւ նշել, որ Բաքւի կեցւածքը նման է դիւանագիտական յարաբերութիւնները հեգնելուն եւ թւում է, թէ Ադրբեջանի Հանրապետութիւնը Ղարաբաղեան երկրորդ եւ երրորդ պատերազմների արդիւնքում առաջացած յոխորտանքի պատճառով կորցրել է հասկանալու կարողութիւնը, որ Իրանի արտաքին քաղաքականութեան ռազմավարական սկզբունքներն ու Գերագոյն առաջնորդի շեշտադրումը աշխարհաքաղաքական փոփոխութիւնների հարցում Իրանի կարմիր գծերն են, ինչից անցնելը չարժէ փորձել:
Մարդկանց չունեցած դրքի մասին յիշեցնելու հնարքները
Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների վերաբերեալ 2022 թւականին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ առանձին հանդիպումներում Գերագոյն առաջնորդի բացայայտ հակադրութիւնն ու նախազգուշացումը ամենաբարձր մակարդակով Իրանի կարմիր գծերի մասին շեշտադրումն էր այս հարցում։
«Թեհրանն անգամ հարկ չի համարել նոյն մակարդակով ուղիղ կերպով զգուշացնել Ադրբեջանի Հանրապետութեանը, այլ եղբայրական մօտեցմամբ եւ տնտեսական ու տարանցիկ մերձեցման նպատակով «Արաքսի միջանցք»-ի առաջարկով փորձել է լուծել բեռնափոխադրման եւ տրանսպորտային խնդիրների առնչութեամբ Բաքւի ենթադրեալ մտահոգութիւնները»,- նշել է դոկտ. Քազեմին իր պաշտօնական կայքում հրապարակած յօդւածում։
Էրդողանը շարունակում է պնդել, որ Ղարաբաղ 2-րդն Անկարայի բանակի գործն էր
Փորձագէտը յաւելել է. «Այդուհանդերձ, ակնյայտ է, որ Ղարաբաղի եւ նրա յարակից շրջանների «ազատագրումը» տեղի է ունեցել Թուրքիայի անմիջական ուժերով ու Լիբիայից եւ Իդլիբից թաքֆիրական ահաբեկիչների ուղարկմամբ այդ էլ Բաքւի բանակայինների համազգեստով: Այս մասին բացայայտ կերպով յայտարարեց նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայէլի հետ Գազայի հարցով բանաւոր լեզւակռւի ժամանակ: Թուրքիայի եւ Իսրայէլի մասնակցութիւնը Ղարաբաղեան պատերազմներում եւ միեւնոյն ժամանակ Ղարաբաղը Բաքւին յանձնելու Երեւանի արեւմտամէտ կառավարութեան որոշումը մաս են կազմում անգլօ-սաքսոնական նախագծին, ինչն Ադրբեջանի Հանրապետութեան իշխանութեան մօտ հզօր լինելու պատրանք են առաջացրել։ Ղարաբաղում տեղի ունեցածի իրականութիւնների մասին յիշեցնելով Սիոնիստականռեժիմը եւ Թուրքիան, այսօր Ադրբեջանի Հանրապետութիւնը դիտարկում են որպէս իրենց տարածքային կարողութիւնների եւ բնականաբար, որպէս Բաքւի ինքնիշխանութեան վարձակալ՝ 2020 թւականից ցայսօր այդ երկրին են ներկայացրել իրենց պահանջների երկար ցուցակը, ներառեալ հակաիրանական քայլերը»:
Ակնյայտ է, որ Բաքւի՝ սիոնիզմի տարածաշրջանային բազայի վերածւելը եւ Թուրքիայի գաւառներից մէկը դառնալը, Ադրբեջանի Հանրապետութիւնը դարձնելու է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ընդհարման կենտրոնի, որի կայծը կարող է լինել Բաքւի ցանկացած սադրիչ գործողութիւն՝ «Զանգեզուրի կեղծ միջանցք»-ի վերաբերեալ։
Պանթուրքիստական լաբբիի իրանական ծախսերը
Փորձագէտն անդրադառնալով Բաքւի լաբբիստական ծրագրերին նշել է, որ Բաքւի կողմից հակաիրանական գործողութիւնների, այդ թւում միջանցքային պատրանքը շարունակելու պատճառներից մէկն Իրանի ներսում Բաքւի ու Անկարայի լաբբիների դաւաճանական ազդեցութիւններն են։ «Ադրբեջանական Հանրապետութիւնը միլիոնաւոր դոլարներ է ծախսում Իրանում լաբբինգի, ինչպէս նաեւ ադրբեջանական սփիւռքի եւ մի շարք այլ կառոյցների վրայ: Հիմնական ծախսերը դուրս են գրւում SOCAR-ի հաշիւներից, իսկ որոշ մասն էլ ֆինանսաւորւում է Թեհրանում ու Թաւրիզում Ադրբեջանի Հանրապետութեան դեսպանատան ու հիւպատոսութեան իրանցիներին տրամադրւող վիզաների եկամուտներից»։
Փորձագէտը եզրակացրել է, որ ենթադրւում է, որ Իրանում էթնիկական խմորումներով խմբերի ցանցաւորման վրայ ծախսւող գումարներն աւելի մեծ են, քան այն ընդհանուր գումարը, որը Բաքուն ծախսում է ԱՄՆ-ում ու եւրոպական որոշ կարեւոր երկրներում՝ արտաքին դիւանագիտութեան վրայ ազդելու համար:
Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում եւս այս լաբին փորձում է շեղել երկրի որոշումների կայացման համակարգը՝ Իրանի դէմ այս միջանցքի աշխարհաքաղաքական, անվտանգային, էթնիկական եւ ռազմական հետեւանքներից: Հետաքրքիր է, որ այս լաբբիի ու նրա մեդիայի դիսկուրսում տեղ չունի «Արաքսի միջանցք»-ը, որի իրականացմամբ ամրապնդւելու է Իրանի տարածաշրջանային դիրքը, ինչպէս նաեւ տնտեսական հիմնական օգուտներն ուղղւելու են Իրանի ատրպատականցիներով բնակեցւած շրջաններ։
Պատմական յիշողութիւն՝ առանց պատմական անցեալի
Կովկասի վերաբերեալ պանթուրքիստական լաբբիի պատմական յիշողութիւնը սկսւում է հէնց այն ժամանակաշրջանից, որը շեշտադրել է Իլհամ Ալիեւը, նշել է փորձագէտը եւ յաւելել. «Բաքւի ու Անկարայի համար վարձկան այս լաբբիի հակաազգային, հակաիսլամական եւ դաւաճանական դիրքորոշումները, յատկապէս, այնպիսի հարցերի նկատմամբ են դրսեւրուած, ինչպիսիք են՝ լռութիւն՝ Ադրբեջանի Հանրապետութիւնում համակարգւած եւ աննախադէպ ապաշիականացման, Բաքւի կառավարութեան կողմից Իրանի ու Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ ցամաքային սահմանների փակման եւ Թաւրիզի ու Արդաբիլի վրայ դրա բացասական տնտեսական հետեւանքների վերաբերեալ, Բաքւում տասնեակ հակաիրանական անջատողական խմբաւորումների գործունէութեանը չարձագանգման, Թուրքիայի կողմից Արաքս գետի ակունքների վրայ ամբարտակների կառուցման հետեւանքները՝ Թաւրիզի եւ տասնեակ այլ քաղաքների բնակչութեան կեանքի վերաբերեալ, իրանական լրահոսում իրականացւող աննկատ գրաքննութիւն՝ Բաքուն սիոնիզմի տարածաշրջանային բազայի վերածւելու առումով, Ադրբեջանի Հանրապետութիւնում իրանական հնագոյն եւ ժամանակակից ժառանգութեան ու պատմութեան աղաւաղում եւ ժառանգազաւթում, Բաքւի քարոզչամեքենայի անյարգալից ցեխարձակումներն Իրանի բարձրաստիճան պաշտօնեաների հասցէին լռելն ու լռեցնելու փորձերը եւ վերջապէս Իրանում Բաքւի կառավարութեանն ուղղւած իւրաքանչիւր քննադատական դիրքորոշում տեղում սառեցնելու փորձերը…
Արտատարածաշրջանային եռեակը տարածաշրջանային եռեակի դէմ
Բաքւի իրաւական հիմքից զուրկ միջանցքային պատրանքն իսրայէլա-թուրքա-լոնդոնեան եռեակի ծրագրի շարունակութիւնն է՝ թուրքական աշխարհի ստեղծման, ադրբեջանական ինքնութեան աղաւաղման, եւ ստղծւած խռովութեանը համահունչ Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին տարածաշրջանային հաւասարումներերից դուրս մղելու նպատակով, որի իրականացման միակ ճանապարհը «Զանգեզուրի կեղծ միջանցք»-ի ծրագիրն է, ինչը շարունակելու դէպքում վիճարկման է դրւելու նաեւ Բաքւի ինքնիշխանութեան խնդիրը: Այն կարող է «Զանգ է զուր»-ի գործը պատուհաս դարձնել հեղինակների գլխին: