ԹեհրանՀամայնքՔաղաքական

ԽՕՍՔ ԴԱՏԱՊԱՐՏԱՆՔԻ

Սեպտեմբերի 17-18-ին, ցաւով եւ մտահոգութեամբ կրկին ականատեսը եղանք Սիոնիստական յանցաւոր ռեժիմի հերթական ահաբեկչական գործողութեանը, որի թիրախում յայտնւեցին Լիբանանի քաղաքացիները:

Յանցաւոր այս գործողութիւնների զոհ դարձան երկու տասնեակից աւելի մարդիկ եւ վիրաւորւեցին աւելի քան 2800-ը, այդ թւում՝ Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մոջթաբա Ամինին:

Այս արարքը, որը միտումնաւոր եւ նպատակային թիրախաւորել էր խաղաղ քաղաքացիներին, ոչ այլ ինչ էր, քան ռազմական ոճիր եւ մարդկութեան դէմ իրականացւած յանցագործութիւնը, ինչը աներկբայօրէն դատապարտելի է բոլոր Աստւածային կրօններում, ինչպէս նաեւ միջազգային օրէնքի եւ իրաւունքի տեսանկիւնից:

Ուստի խստօրէն դատապարտում ենք անմարդկային այս ոճիրը, աղօթում ենք զոհերի հոգու խաղաղութեան եւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար: Ամենակարող Աստծուց հայցում ենք հոգու սփոփանք՝ զոհերի հարազատների եւ բարեկամների համար:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԵՒ Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ

22.09.2024

Related Articles

Back to top button