ԹեհրանՀամայնք

Սրբազան Հայրը ողջոյնի եւ օրհնանքի խօսք է յղել ուսումնական նոր տարեշրջանի վերամուտի առիթով

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ուսումնական նոր տարեշրջանի վերամուտի առիթով, իր ողջոյնի եւ օրհնութեան խօսքն ուղղեց մանկապարտէզ-նախակրթարանի սաներին եւ տարրական ու միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիներին:

Թեմակալ Առաջնորդի պատգամում նշւած է.

«Դպրոցը այն կրթօջախն է, որ առանցքային դեր, տեղ եւ առաքելութիւն ունի մի ազգի կեանքում: Դպրոցը հոգեւոր տաճար է, մարդակերտումի սրբազան կրթարան: Մի դպրոցի որակի բարձրութիւնը երաշխիքն է տւեալ հաւաքականութեան, ազգի կեանքի մակարդակի բարձրութեան, դրա համար դպրոցը նկատւած է սուրբ վայր եւ ժողովուրդները գուրգուրում են դպրոցի վրայ»:

Սրբազան Հայրն իր խօսքը ուղղելով աշակերտութեանը յայտնում է. «Դպրոցը ձեզի համար սիրելիներ պիտի լինի մեղուների այն փեթակը, որից դուք մեղր պիտի հանէք: Հայոց լեզուն Մեսրոպ Մաշտոցի փեթակն է, հայոց կրօնը, հաւատքը Յիսուսի եւ իր առաքեալների փեթակն է ամրացած մեր հայրերի ուսուցումների վրայ իսկ հայոց պատմութիւնը մեր անմահանուն արքանների, իշխանների, զօրավարների, նահատակների եւ սուրբ հերոսների կեանքով ներծծւած, մեղրի փեթակն է եւ ահա մեր բոլորի պարտականութիւնն է այս վերոյիշեալ փեթակներից մեր ամենօրեայ հոգեւոր սնունդը առնենք, նրանով կենսաւորւելու եւ ինչու չէ քաղցրանալու, համեմւելու»: «Դուք սիրելի աշակերտ-աշակերտուհիներ ձեր աշխատասիրութեամբ, հաւատարմութեամբ եւ հայու ազնիւ ու տոկուն նկարագրով պիտի սովորէք ձեր բոլոր դասերը, որպէսզի հետագային կարողանաք տէր կանգնել մեր նահատակների պահանջատիրական իրաւունքներին»:

Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր շնորհաւորանքի խօսքն ուղղելով յաջողութիւն, առողջութիւն եւ արդիւնաշատ ու պտղալից ուսումնական տարի ցանկացաւ՝ դպրոցի տեսչութեան, փոխտեսուչներին, ուսուցչական կազմին, ծնողական խորհրդին, ողջ աշխատակազմին եւ աշակերտ-աշակերտուհիներին:

Ազգային առաջնորդարանի Հարնային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button