
«Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմինը համայնքին մատուցող ծառայողական աշխատանքների շարանում՝ մարտ ամսւայ ընթացքին իրականացրել է հետեւեալ աշխատանքները՝
Կրթական խորհրդի դիմումին ընդառաջելով, երեքշաբթի, մարտի 11-ին, «Շանթ» դպրոցում կատարւել են բժշկական զննումներ՝ չորրորդ դասարանի աշակերտութեան համար:
Կիրակի, թւականիս մարտի 16-ին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնի բժշկական եռամսեայ անվճար զննումների ծրագրով՝ կատարւել են կենտրոնի բնակիչների հերթական բժշկական զննումները:
Վերոնշեալ աշխատանքներն իրականացւել են համագործակցութեամբ՝ դոկտ. Հրաչ Խաչատրեանի եւ բուժքոյր Ժասմէն Իսկանդարեանի:
Մեծապէս գնահատելի է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի ինչպէս նաեւ բոլոր այն անձանց ջանքերը, ովքեր համագործակցում են նմանատիպ ծառայութիւնների իրականացման գործում:
Ազգային առաջնորդարանի Հանրային Կապ