ԹեհրանՀամայնք

Պատգամաւոր Արա Շահվերդեանի այցը  Հ. Մ. «Սիփան» միութիւն

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք ,որ պատգամաւորը այցելել է Հ. Մ. «Սիփան» միութեան տարբեր բաժինները:

Նա ներկայ է եղել միութեան ժայռամագլցման, սեղանի թենիսի, բասկետբոլի եւ պատանեկան նկարչութեան ու արւեստի դասարաններին եւ մօտիկից ծանօթացել կատարւող աշխատանքների հետ:

Պատգամաւորը այցելել է նաեւ միութեան գրադարանը, որտեղ շարունակւում են գրադարանը դասաւորելու աշխատանքները: Արա Շահվերդեանը խօսել է միութենականների եւ վարչականների հետ, քննարկւել են գոյութիւն ունեցող հարցերը եւ միութեանը ու միութենականներին յուզող խնդիրները:

Related Articles

Back to top button