Թեհրան

Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Իրանում Աւստրալիայի արտակարգ եւ լիազօր դեսպանուհի Լինդալ Սաչսին

Երեքշաբթի, յունւարի 16-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ Լինդալ Սաչսին (Lyndall Sachs):

Դեսպանուհին եկել էր Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, Սրբազան Հօրն յայտնելու իր բարեմաղթանքները:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դեսպանուհուն եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթեց իրեն՝ իր առաքելութեան մէջ:

Հանդիպման ընթացքում խօսւեց երկուստեք հետաքրքրող հարցերի եւ Իրանում քրիստոնեայ համայնքների եւ մասնաւորապէս՝ հայ համայնքի անցեալի եւ ներկայ յարաբերութիւնների մասին:

Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումը անցաւ անկեղծ եւ ջերմ մթնոլորտում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button