ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան հիմնադրութեան եւ գործունէութեան 40-ամեակի առիթով՝ հոգեհանգստեան արարողութիւն Սրբոց Վարդանանց եկեղեցում

Սրբազան Հայրը ժողովրդին կոչ ուղղեց մասնակցելու Արցախի նահատակների յիշատակին՝ սեպտեմբերի 2-ի հոգեհանգստեան արարողութեանը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հ. Մ. «Սարդարապատ» միութեան հիմնադրութեան եւ գործունէութեան 40-ամեակի առիթով, երէկ՝ սեպտեմբերի 1-ի առաւօտեան, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ս. պատարագից յետոյ հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց Սրբոց Վարդանանց եկեղեցում: Հոգեհանգստեան արարողութիւնը նւիրւած էր նահատակների, միութեան հիմնադիրների, վարչականների, միութենականների, բարերարների եւ համակիրների յիշատակին:

Ս. պատարագի ընթացքում քարոզի ժամանակ Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ յիշեալ միութեան հիմնադիրներին, եւ նրանց, ովքեր համայնքի կեանքում աշխատել եւ իրենց ներդրումն են բերել, եւ անհրաժեշտ համարեց պահել ու պահպանել նրանց գաղափարական աշխարհը, որպէսզի կարողանանք իսկապէս հետեւորդները հանդիսանանք նրանց: Սրբազան Հայրը իր քարոզի ընթացքում ցաւով անդրադարձաւ Արցախի ներկայի տագնապահար իրավիճակին եւ ամիսներ շրջափակւած 120 հազար արցախահայերի կարգավիճակին, միաժամանակ վստահութիւն յայտնելով, որ հայ ժողովուրդը ինչպէս միշտ դիմակայելու է այս անմարդկային պայմաններին եւ յաղթանակ է արձանագրելու:

կեղեցական արարողութեան աւարտին եկեղեցու սրահում կազմակերպւել էր ընդունելութիւն, որի ընթացքում ելոյթ ունեցաւ միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը, իսկ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը գնահատելով միութեան եւ միութեան յարկի տակ աշխատանք ծաւալող միութենականներին ու Եկեղեցական խորհրդին եւ ժողովրդին կոչ ուղղեց, որ շաբաթ, սեպտեմբերի 2-ին խուռներամ մասնակցութիւն բերեն Ս. Սարգիս եկեղեցում Արցախի նահատակների յիշատակին կայացող հոգեհանգստեան արարողութեանը:

Արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Պ. Ժ.-ի քաղաքամասի պատգամաւորները, նահատակների ընտանիքներ ու միութենականներ:

Related Articles

Back to top button