ՄիջազգայինՔաղաքական

Բլինքէն. «Իսրայէլն ընդունել է Գազայի հրադադարի վերաբերեալ ԱՄՆ առաջարկները»

«ԱԼԻՔ» – Իսրայէլն համաձայնել է ԱՄՆ-ի լրացուցիչ նախաձեռնութիւնների փաթեթին՝ Գազայի հատւածում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման համար, եւ Վաշինգտոնն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը եւս նոյն քայլը կանի: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ երկուշաբթի օրը յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը:

«Վարչապետ Նեթանիահուն հաւանութիւն է տւել լրացուցիչ առաջարկներին, եւ մենք ակնկալում ենք, որ ՀԱՄԱՍ-ը նոյնը կանի»,- Իսրայէլ կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Բլինքէնը:

Նա յաւելել է, որ Գազայի հատւածում հրադադարի մասին համաձայնագրի նախագիծն արտացոլում է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից դեռ մայիսին յայտարարւած առաջարկները, եւ որպէս վերջնական նպատակ ներառում է ռազմական գործողութիւնների փուլային դադարեցում եւ հրադադարի ամբողջական կայացում։

«Նախնական զինադադարը կը տեւի վեց ամիս, այն նախատեսում է գերիների ազատ արձակում եւ գերիների փոխանակում, ինչպէս նաեւ բանակցութիւնների սկիզբ մշտական հրադադարի պայմանների շուրջ»,- ասել է ամերիկեան դիւանագիտութեան ղեկավարը։

Related Articles

Back to top button